Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև սահմանային կամուրջ է բացվել
Բացվել է Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև սահմանային կամուրջը․ ակնկալվում է, որ այս իրադարձությունը կխթանի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները։
Ըստ օտարերկրյա լրատվամիջոցների՝ Յալու գետի վրա գտնվող կամրջի շինարարությունն ավարտվել է դեռ 12 տարի առաջ, սակայն երկրների միջև լարված հարաբերությունների պատճառով այն մինչ օրս չէր գործում։
Հարկ է նշել, որ COVID-19 համավարակի պատճառով փակված սահմանները երկաթուղային հաղորդակցության համար վերաբացվել են ընդամենը վեց ամիս առաջ, այնուամենայնիվ, Փհենյանը դեռևս չինաստանցիներին զբոսաշրջային վիզաներ չի տրամադրում։