Հյուսիսային Կորեան վավերացրել է Ռուսաստանի հետ պաշտպանական համաձայնագիրը

13:31, 12.11.2024

Հյուսիսային Կորեան վավերացրել է Ռուսաստանի հետ պաշտպանական համաձայնագիրը: Հրամանագիրը ստորագրել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։

Համաձայնագիրը կողմերին պարտավորեցնում է զինված հարձակման դեպքում օգնել միմյանց։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անմիջապես, հենց որ կողմերը պաշտոնապես փոխանակեն վավերացման փաստաթղթերը։

Նշենք, որ ռուսական կողմը փաստաթուղթը վավերացրել է անցյալ շաբաթ, եւ այն արդեն ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Տեղեկության համար, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսին, երբ Վլադիմիր Պուտինը Փհենյան էր այցելել։

Օրեր առաջ Ուկրաինան հայտարարեց, որ երկրի զինված ուժերը Կուրսկի շրջանում ստիպված են եղել բախվել հյուսիսկորեացի զինվորականների հետ։

Նմանատիպ