Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Հյուսիսային Կորեան արձակել է 10 բալիստիկ հրթիռ։

Ավելի վաղ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել էր «անհայտ հրթիռի արձակման» մասին։

Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ հրթիռները արձակվել են Սունան շրջանից դեպի Ճապոնական ծով։

«Մեր զինվորականները ժամը 13:20-ին Սունան շրջանից [Փհենյանի մոտ] դեպի Ճապոնական ծով մոտ 10 բալիստիկ հրթիռի արձակում են հայտնաբերել», – ասել է Սեուլը։

Հարավկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ հրթիռի արձակումը համընկել է Հարավային Կորեայի վարչապետի այն հայտարարության հետ, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Կիմ Չեն Ընի հետ կապ հաստատելով։

Մարտի 14-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Կիմ Մինսուկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը չի բացառում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հնարավորությունը։

Ձեր տեղեկության համար՝ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները մարտի 9-ից 19-ը անցկացնում են լայնածավալ համատեղ զորավարժություններ։

Հյուսիսային Կորեան վերջին անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել հունվարի 27-ին։