Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների ժամանակ զոհվել է լրագրող
Հյուսիսային Իռլանդիայի նահանգում անկարգությունների ժամանակ զոհվել է լրագրող: Տեղի իրավապահ գերատեսչությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն:
Անկարգությունը տեղի է ունեցել այն օրը, երբ իռլանդացիները նշում էին բրիտանացիների դեմ 1916 թվականի ապստամբության հերթական տարելիցը: Անկարգությունների ժամանակ զոհված լրագրողը 29-ամյա Լաիրա Մակն է, որը գրում էր կոնֆլիկտի և դրա հետևանքների մասին:
Ոստիկանության տեղեկությամբ, Քրեգենի շրջանում անկարգությունն սկսվել է իրավապահների կողմից շրջայց կատարելու ժամանակ: