Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքի դատարանի շենքի մոտ պայթել է ավտոմեքենա
Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքի դատարանի շենքի մոտ պայթել է ավտոմեքենա

Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում պայթել է ավտոմեքենա: Ոստիկանության լրատվությամբ, հավանաբար մեքենայում մոնտաժված էր ռումբ:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, դատարանի շենքի մոտ: Պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ դեպքի վայր այցելելուց: