Հյուսիսատլանտյան խորհուրդը խստորեն դատապարտում է Մինսկի կողմից «RyanAir»-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքը և բելառուս լրագրողի կալանավորումը

16:56, 26.05.2021

Հյուսիսատլանտյան խորհուրդը խստորեն դատապարտում է Մինսկի կողմից «RyanAir»-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքը և բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչի և նրա հանցակից Սոֆիա Սապեգայի ձերբակալությունը:

Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից տարածված հատուկ հայտարարության մեջ:

Խորհուրդը բելառուսական իշխանություններին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ձերբակալված Պրոտասևիչին և Սապեգային:

«Բելառուսի գործողություններն անընդունելի են և քաղաքացիական ավիացիայի նորմերի կոպիտ խախտում, ինչը սպառնալիք է ստեղծել «RyanAir»-ի ուղևորների և անձնակազմի համար: Մենք աջակցում ենք քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից միջադեպի անհապաղ հետաքննության կոչերին: ՆԱՏՕ-ի դաշնակիցները Բելառուսին կոչ են անում հարգել հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ենթարկվել կանոնների վրա հիմնված միջազգային օրակարգին», – ասված է Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարության մեջ:

Ընդդիմության լրագրող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Մինսկում՝ մայիսի 23-ին, որին Բելառուսի իշխանությունը մեղադրում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Պրոտասևիչը «RyanAir» ավիաընկերության ինքնաթիռով թռչում էր Աթենքից Վիլնյուս, բայց օդանավում եղած պայթուցիկ սարքի մասին տեղեկությունների հիման վրա, ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում, որտեղ նա և նրան ուղեկցող Սոֆյա Սապեգան բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Ինքը՝ Ռոման Պրոտասեւիչը, չվերթից առաջ հայտնել էր, որ իրեն օդանավակայանում հետևում են, և փորձում լուսանկարել անձնագիրը և փաստաթղթերը:

Եվրամիությունը համաձայնել է միջադեպի պատճառով ընդլայնել Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցները: Միևնույն ժամանակ, բելառուսական պետական ​​ավիաընկերությանը կարգելվի չվերթներ իրականացնել եվրոպական օդային տարածքում, իսկ եվրոպական ավիաընկերություններին կոչ է արվել զերծ մնալ Բելառուսի օդային տարածքում չվերթներ կատարելուց:

Նմանատիպ