Հույս ունեմ, որ բոլոր այն անձինք, ովքեր մինչ այսօր փնտրում են անհետ կորած մերձավորի, կստանան պատասխան, թե ինչ բախտի է արժանացել նա
Հույս ունեմ, որ աշխատանքները կշարունակվեն և բոլոր այն անձինք, ովքեր մինչ այսօր փնտրում են անհետ կորած մերձավորի, կստանան պատասխան, թե որտեղ է, կամ ինչ բախտի է արժանացել նա, և եթե տեղի է ունեցել դժբախտ ավարտ, ապա կգիտենա կունենա թե ոչ մերձավորի գերեզմանը,-այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է 2008 թվականի պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի յոթ քաղաքացու դին փոխանցելու մասին զրուցելիս:
Նրա խոսքերով, կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ արդեն 9-րդ տարին է ընթանում են աշխատանքներ այն բանի համար, որ հայտնաբերվեն անհետ կորածները և տեղի ունենա նրանց նույնականացումը:
Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ, 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի 7 խաղաղ քաղաքացու աճյունները, ընտանիքներին է փոխանցվել Լևան Սամխարարուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյում համապատասխան գործընթացներ կատարելուց հետո: