Հույս ունեմ, կիրակի օրը կասենք, որ ընտրությունները անց են կացվել ազատ և թափանցիկ միջավայրում. Յոհան Դաումա
Հույս ունեմ, կիրակի օրը կասենք, որ ընտրությունները անց են կացվել ազատ և թափանցիկ միջավայրում,-այս մասին Վրաստանում Հոլանդիայի դեսպան, Յոհան Դաուման հայտարարել է «միավորված ընդիմության» ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, հանդիպմանը լրատվություն են ստացել Զոգդիդիում տեղի ունեցած միջադեպերի մասին:
«Մենք այստեղ էինք միայն լսման ռեժիմում: Ստացել ենք մանրամասն լրատվություն, Զուգդիդիում տեղի ունեցած միջադեպերի մասին: Ընտրությունների այլ մանրամասների մասին չենք զրուցել: Հույս ունեմ, կիրակի օրը կասենք, որ ընտրությունները անց են կացվել ազատ և թափանցիկ միջավայրում»,-հայտարարել է Յոհան Դաուման: