«Վրացական երազանքը այս ընտրություններին բնակչությունից մեկ անգամ ևս ստացել է վստահություն և այժմ այդ մարտահրավերին պետք է տանք ադեկվատ պատասխան. Իրակլի Ղարիբաշվիլի
«Վրացական երազանքը այս ընտրություններին բնակչությունից մեկ անգամ ևս ստացել է վստահություն և այժմ այդ մարտահրավերին պետք է տանք ադեկվատ պատասխան. Իրակլի Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքը այս ընտրություններին բնակչությունից մեկ անգամ ևս ստացել է վստահություն,-այս մասին հայտարարել է «վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար, Իրակլի Ղարիբաշվիլին, մասնակցելով Վրաստանի առաջին ալիքի «ազատ տեսլական» հաղորդմանը:

«Ժողովուրդը մեկ կրկին աջակցեց և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,-ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, լավ արդյունքի հետ միասին ի հայտ են եկել նաև որոշակի պահեր, որոնք «վրացական երազանքը» պետք է ուժեղացնի ապագայում:

Ինչպես հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին, միջանկյալ ընտրությունները մշտապես աչքի են ընկնում նվազ ակտիվությամբ, քաղաքացիները մոտիվացված չեն և միջանկյալ խորհրդարանական ընտրությունները նրանց համար սկզբունքային չեն:

Առաջին ալիքի վերլուծաբան, Բաքար Բերեկաշվիլիի հարցին, թե ինչպես պետք է հաղթահարվի հասարակությունում գոյություն ունեցող Նիհիլիզմը և ունի թե ոչ իշխող թիմը հակառազմավարություն այն հաղթահարելու համար, Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հասարակությունում օբյեկտիվորեն գոյություն ունեցող նիհիլիզմը բնական է, դա իշխող թիմի մեղավորությունն է նույնպես և այդ նիհիլիզմին պետք է դիմադրի իշխանությունը իր ակտիվ աշխատանքով:

«Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարը հայտարարել է նաև, որ լուրեր են տարածվում, իբր «վրացական երազանքը» ամեն ինչ կազմակերպել էր և դուրս էր բերել յուրաքանչյուր ընտրողի, որը իրականությանը չի համապատասխանում, քանզի եթե «վրացական երազանքը» Մթածմինդայի շրջանում կենտրոնացներ իր ուժերը, ապա ստացված արդյունքը կլիներ երկու անգամ ավել:

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, «եվրոպական Վրաստանի» վարկանիշը 5-6 տոկոս է և ձայները, որոնք ընդիմադիր թեկնածուն ստացել է Մթածմինդայում, ընդհանրապես ընդիմության և հիմնականում «ազգային շարժման» ձայներն էին: