Զուգդիդիի, Մարնեուլիի, Ճիաթուրայի շրջաններում մեր թեկնածուները հաղթում են մեծ առավելությամբ, Մթածմինդայում կա երկրորդ տուրի հավանականություն. Իրակլի Կոբախիձե

22:36, 19.05.2019

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար, Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ իշխող թիմի տվյալներով, երեք ընտրաշրջանում քաղաքապետի ընտրություններում հաղթում են «վրացական երազանքի» թեկնածուները:

Նրա խոսքով, Մթածմինդայի միջանկյալ մեծամասնական ընտրություններում գոյություն ունի երկրորդ տուրի հանականությունը:

Ինչ վերաբերում է Զեստափոնիին, Իրակլի Կոբախիձեի խոսքով, դեռևս չեն ստացվել բավարար քանակությամբ տվյալներ, որ հնարավոր լինի վերլուծություններ անել:

Նրա խոսքով, արդյունքները տպավորիչ են և կարելի է ասել, որ վրացական երազանքը ընդհանուր առմամբ կհավաքի 60 տոկոս:

Նմանատիպ