Հուսով ենք, որ ընդդիմությունը կշարունակի մասնակցությունը խորհրդարանական գործունեությունում. Գուրամ Մաճարաշվիլի
Հուսով ենք, որ ընդդիմությունը կշարունակի մասնակցությունը խորհրդարանական գործունեությունում. Գուրամ Մաճարաշվիլի

«Վրացական երազանքի» և «Մոքալաքեեբիի» միջև ստորագրված հուշագիրը բաց է և մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունի մասնակցել ընտրական գործընթացներին, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Գուրամ Մաճարաշվիլին:

Ինչպես նշել է Գուրամ Մաճարաշվիլին, երկու ամսվա ընթացքում փոփոխություններ կլինեն ընտրական բարեփոխումների առումով:

«Ընտրական բարեփոխումները մենք մինչ այդ սկսել էինք ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի խորհրդակցությունների հիման վրա, և բնականաբար, մենք դա կհասցնենք ավարտի: Այնուամենայնիվ, լավ է, որ այս փոփոխություններին մասնակցելու են արդեն երկու քաղաքական կուսակցություններ, որոնք պատրաստվում են շարունակել իրենց խորհրդարանական գործունեությունը: Ես նաև կոչ եմ անում մյուս քաղաքական կուսակցություններին, նրանց, ովքեր հատել են անցողիկ շեմը, գալ բանակցությունների սեղանի մոտ, եթե կա որևէ համաձայնեցման բան, մենք դա պետք է քննարկենք այն շրջանակներում, որը կոչվում է խորհրդարանական ընդդիմության աշխատանք: Թող շարունակեն իրենց գործողությունները և ժողովուրդը նրանց տվեց այդ մանդատը: Սա մեր դիրքորոշումն է, սա միջազգային հանրության դիրքորոշումն է և ամբողջ աշխարհի դիրքորոշումն է, բացառությամբ մի քանի պատգամավորների: Մենք դեռ հույս ունենք, որ նրանք կշարունակեն մասնակցել խորհրդարանական աշխատանքներին», – հայտարարել է Մաճարաշվիլին:

Նրա խոսքով, ընդդիմությունը որևէ հիմք չունի, որ չշարունակի գործունեությունը խորհրդարանում: