Հուսով եմ, որ Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի կապակցությամբ բոլոր հարցականների առաջադրման պատճառները կվերանան. Միխեիլ Սարջվելաձե
Հուսով եմ, որ Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի կապակցությամբ բոլոր հարցականների առաջադրման պատճառները կվերանան. Միխեիլ Սարջվելաձե

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն արձագանքում է Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի ղեկավարի փոփոխությանը:

Սարջվելաձեի խոսքով, կարևոր է, որ համագործակցություն կա և տարածքը փակված չէ:

«Չեմ կարծում, որ մեկ կադրային փոփոխությամբ կլուծվի որևէ խնդիր կամ կվատթարանա: Կարևոր են կատարված քայլերն ու գործերը, որոնք, հուսով եմ, արագ կտեսնենք: Այդ մասին հայտարարվել է, և ես հուսով եմ, որ ամեն տեսակ հարցեր տալու պատճառը կվերանա», – հայտարարել է Սարջվելաձեն: