Հուսով ենք, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի: Ամեն ինչ, բնականաբար, կախված է նաև կողմերից: Մենք ամեն ինչ կանենք երկխոսությունը հաջող ավարտին հասցնելու համար, – այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ, Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես հայտարարել է Կոբախիձեն, միակ կարմիր գիծը, որն ունի իշխող թիմը, արդարությունն է:
«Պայմանավորվածությունը, որը կայացվելու է, պետք է լինի արդար: Գլխավորն այն է, որ համաձայնագիրը արդար լինի, և մենք առաջնորդվենք արդարության սկզբունքով: Ինչ էլ որ արդար համարենք, բնականաբար կստորագրենք: Կարմիր գիծը արդարությունն է, ոչինչ ավելին: Սա մեր միակ կարմիր գիծն է: Այս երկխոսության հաջող ավարտի նախապայմանն այն է, որ մենք ինչ-որ պահի պետք է միասին նստենք», – ասել է Կոբախիձեն: