Հուսով եմ, որ բանակցությունների գործընթացն կավարտվի հաջողությամբ, միակ կարմիր գիծը արդարությունն է. Իրակլի Կոբախիձե
Հուսով եմ, որ բանակցությունների գործընթացն կավարտվի հաջողությամբ, միակ կարմիր գիծը արդարությունն է. Իրակլի Կոբախիձե

Հուսով ենք, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի: Ամեն ինչ, բնականաբար, կախված է նաև կողմերից: Մենք ամեն ինչ կանենք երկխոսությունը հաջող ավարտին հասցնելու համար, – այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ, Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես հայտարարել է Կոբախիձեն, միակ կարմիր գիծը, որն ունի իշխող թիմը, արդարությունն է:

«Պայմանավորվածությունը, որը կայացվելու է, պետք է լինի արդար: Գլխավորն այն է, որ համաձայնագիրը արդար լինի, և մենք առաջնորդվենք արդարության սկզբունքով: Ինչ էլ որ արդար համարենք, բնականաբար կստորագրենք: Կարմիր գիծը արդարությունն է, ոչինչ ավելին: Սա մեր միակ կարմիր գիծն է: Այս երկխոսության հաջող ավարտի նախապայմանն այն է, որ մենք ինչ-որ պահի պետք է միասին նստենք», – ասել է Կոբախիձեն: