Գիգա Փարուլավա. Կոնկրետ կուսակցություններում ընթացող գործընթացները վնասում են ընդդիմադիր դաշտը, բոլոր քաղաքական կուսակցություններին ավելի մեծ պատասխանատվություն է հարկավոր

11:33, 25.06.2026

Բոլոր քաղաքական կուսակցություններին ավելի մեծ պատասխանատվություն է հարկավոր, կոնկրետ կուսակցություններում ընթացող գործընթացները վնասում են ընդդիմադիր դաշտը,– այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահի տեղակալ Գիգա Փարուլավան։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը պատասխանատվություն չունի։

«Առանձին ընդդիմադիր կուսակցություններին ավելի մեծ պատասխանատվություն է հարկավոր, ինչը, ցավոք, ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը չունի։ Դրա վառ ապացույցն են կոնկրետ կուսակցություններում ընթացող գործընթացները։ Բնականաբար, մեզ չեն հետաքրքրում նրանց ներքին գործընթացները, բայց այս ամենը վնասում է ընդդիմադիր դաշտը և քաղաքական կուսակցությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ Իհարկե, բոլոր քաղաքական կուսակցություններին ավելի մեծ պատասխանատվություն է հարկավոր»,– հայտարարել է Գիգա Փարուլավան։

Նմանատիպ