Հուսով եմ մոտ ապագայում կներկայացնենք նոր թվային միջանցքի հայտ, որը Բուլղարիան կկապի Վրաստանի, իսկ արևելքը արևմուտքին. Մամուկա Բախտաձե
Վրաստանին և Բուլղարիային կապում են ավանդական ամուր և բարեկամական կապեր֊, այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպումից հետո։
Մամուկա Բախտաձեն իր բուլղարացի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և զրուցել երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների մասին։
Նրա խոսքով երկրների միջև հարաբերությունները տարիներ շարունակ զարգանում են և դա պայմանավորված է հզոր բարեկամությամբ և երկրների համատեղ հետաքրքրություններով։
Բացի այդ, ինչպես ասել է Մամուկա Բախտաձեն, Վրաստանի և Բուլղարիայի միջև զարգանում են առևտրատնտեսական կապերը։