Հուսով եմ, միջնորդության փորձով, որը սկսվել է Շառլ Միշելի ներգրավմամբ, մեծ առաջընթաց կունենանք քաղաքական համաձայնության ճանապարհների որոնման գործում. Ժոզեֆ Բորել
Մեր որոշումը հայտնի է, կլինի միջնորդության փորձ և հուսով ենք, որ այն օգտակար կլինի Վրաստանում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար, – այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում, ամփոփիչ ելույթի ժամանակ, հայտարարել է Վրաստանի հարցով համազեկուցող, Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելը:
«Շատ բան է ասվել, բայց ես ուզում եմ պատասխանել իմ գործընկերներից մեկի այն դիտողությանը, որ Եվրոպական միության կողմից լռություն էր տիրում Նիկա Մելիայի ձերբակալության վերաբերյալ: Լռություն չկար: Փետրվարի 18-ին իմ խոսնակը հայտարարություն արեց, ի պատասխան Թբիլիսիի քաղաքային դատարանի փետրվարի 17-ի որոշմանը՝ Նիկա Մելիայի կալանավորման և վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի: Այս հայտարարությամբ մենք երկու կողմերին էլ ՝ իշխանություններին և ընդդիմությանը, խորհուրդ տվեցինք պատասխանատվությամբ գործել, հետագա սրացումներից խուսափելու համար: Հաշվի առնելով այն ճանապարհը, որտեղ նրանք գտվում էին, այդ կոչը օգտակար և հետաքրքիր էր», – հայտարարել է Ժոզեֆ Բորելը:
Ըստ նրա, Եվրամիության դիրքորոշումը միջնորդելու փորձն է ՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար:
«Այստեղ մի ամբողջ բանավեճ էր ծավալվել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, և ես մեկ անգամ ևս կկրկնեմ, թե որն է մեր դիրքորոշումը և ինչ ենք ակնկալում այս բարդ իրավիճակի լուծմամբ: Մենք մեծ չափաբաժնով օգնում ենք Վրաստանին, մենք ամենամեծ դոնորն ենք Վրաստանում, մենք վճռականորեն աջակցում ենք Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում և հուսով ենք, որ նախագահ Շառլ Միշելի ներգրավմամբ սկսված միջնորդական ջանքերով մենք ավելի պատրաստ կլինենք փնտրել քաղաքական համաձայնության հասնելու ուղիները: Հիմնական խնդիրները քաղաքական կայունության վերականգնումն է, ընտրական համակարգի բարեփոխումը, դատական համակարգի բարեփոխումը, քաղաքականացված օրենքից խուսափելը, խորհրդարանում իշխանության վերաբաշխումը և, ամենաբարդ հարցը, նոր արտահերթ ընտրությունների կամ պլեբիսցիտի հարցն է: Մեր որոշումը հայտնի է, դա կլինի միջնորդության փորձ, և հուսով ենք, որ այն օգտակար կլինի Վրաստանում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար», – հայտարարել է Ժոզեֆ Բորելը: