Հուսով եմ, հանձնաժողովը կբացահայտի բոլոր այն անձանց, ովքեր կեղծել են այս գործը. Զազա Սարալիձե
Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն խորհրդարան է գնացել իր ընտանիքի շահերի պաշտպան Նեստան Լոնդարիձեի հետ:
Զազա Սարալիձեն փաստաբանի հետ միասին հանդիպում է ժամանակավոր քննչական հանձնաժողովի ղեկավար Սերգի Կապանաձեին, հանդիպումն արդեն մեկնարկել է:
Ինչպես լրագրողներին հայտնել է Սարալիձեն նախքան հանդիպումը, նա վստահում է հանձնաժողովին, մեծամասնության պատգամավոր Էկա Բեսելիայից բացի:
«Հուսով եմ, հանձնաժողովը կբացահայտի բոլոր այն անձանց, ովքեր կեղծել են այս գործը»,- հայտարարել է Սարալիձեն:
Զազա Սարալիձեի հայտարարությամբ, նա հանձնաժողովին կփոխանցի բոլոր տիպի տեղեկությունները:
Զազա Սարալիձեի հայտարարությամբ, այն դեպքում, եթե մինչև հունիսի 10-ը չձերբակալեն այն անձանց, ում ձերբակալության հիմքեր կան, կվերսկսվեն բողոքի ցույցերը: