Հուսով եմ, երկու շաբաթում դեպքերի քանակի նվազումը կդառնա շոշափելի. Պաատա Իմնաձե
Հուսով եմ, երկու շաբաթում դեպքերի քանակի նվազումը կդառնա շոշափելի,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա, չնայած այն փաստին, որ այսօր գրանցվել է համեմատաբար փոքր քանակությամբ դեպք, դա հանդարտության հիմք չի տալիս:
«Այն փաստը, որ այսօր բավականին քիչ դեպքեր են արձանագրվել, իրականում մեզ հանդարտվելու առիթ չի տալիս, քանի որ այս շաբաթ մենք դեռ պետք է դիտարկենք իրավիճակը: Մենք շատ հուսով ենք, որ այս լրացուցիչ սահմանափակումներ մտցնելով ՝ մենք կարողացանք կասեցնել վարակի աճը, որն իրականում երևում է, սակայն երբ կսկսվի անկումը, դրա մասին խոսելը մի փոքր վաղ է: Հետևաբար, մենք բոլորս պետք է շարունակենք կրել շնչադիմակ, անընդհատ հետևել հանձնարարականներին և խուսափել մարդաշատ հավաքույթներից:
Շադ դժվար է ստույգ ժամկետի անվանումը, սակայն հուսով եմ, երկու շաբաթում դեպքերի քանակի նվազումը կդառնա շոշափելի»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: