Հուշագրում պատկերված են այն չորս կետից բաղկացած պահանջների մի մասը, որոնք փոխանցել ենք «Վրացական երազանքին և որոնց շուրջ շատ թե քիչ պայմանավորվել ենք. Բադրի Ջափարիձե
«Լելոյի» առաջնորդներից մեկը, Բադրի Ջափարիձեն հայտարարում է, որ «Վրացական երազանքի» և «Մոքալաքեեբիի» կողմից ստորագրված հուշագիրը, արտացոլում է ընդդիմության կողմից իշխանություններին ներկայացված չորս կետից բաղկացած ծրագրի մի մասը:
Ըստ նրա, այս հուշագիրն արտացոլում է ընդդիմության և «Վրացական երազանքի» բանակցությունները:
«Հուշագիրը, որը տարածվել է, արտացոլումն է այն բանակցությունների, որոնք մենք վարում էինք «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ: Սա տեքստի այն մասն է, որը մենք քննարկել ենք բանակցությունների ընթացքում, և որը ներկայացրել ենք «Վրացական երազանք»-ին:
Քիչ թե շատ արտացոլում է այն մասը, որի շուրջ քիչ թե շատ համաձայնություն է ձեռք բերվել: Մենք միշտ ընդգծել ենք, որ սա փաթեթային գործարքի մի մասն է, որն անհրաժեշտ է քաղաքական ճգնաժամը մեղմելու համար: Ուստի սա այն հատվածն է, որը բավարար չէ»,- ասել է Ջափարիձեն:
Երեկ «Վրացական երազանքը» և «Մոքալաքեեբին» հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրության մեջ: Այս հարցում համաձայնության գալուց հետո, Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին որոշեցին մտնել խորհրդարան: