Հուսամ մինչև շաբաթավերջ Թբիլիսիի և Ռուսթավիի բացման հարցին ևս կտրվի դրական լուծում. Գիորգի Գախարիա
Հուսամ մինչև շաբաթավերջ Թբիլիսիի և Ռուսթավիի բացման հարցին ևս կտրվի դրական լուծում. Գիորգի Գախարիա

Մինչև շաբաթավերջ հնարավոր է լուծվի նաև Թբիլիսիի և Ռուսթավիի բացման հարցը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Այս օրերին՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից, համապատասխան որոշումներ կկայացվեն նաև Թբիլիսիում և Ռուսթավիում: Կարծում եմ կարելի է հուսալ, որ մինչև շաբաթավերջ Թբիլիսիի և Ռուսթավիի բացման հարցին կտրվի դրական լուծում» – հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք, որ վարչապետի փոխանցմամբ վաղվանից Բաթումիում և Քութաիսիում կվերանա բոլոր տեսակի տեղաշարժման սահամանափակումները: