Հուսահատված եմ, որ Ռուսաստանը և նրա ներկայացուցիչները համավարակը օգտագործել են, որ հետաձգեին Ժնևյան միջազգային բանակցությունները. ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան
Հուսահատված եմ, որ Ռուսաստանը և նրա ներկայացուցիչները համավարակը օգտագործել են, որ հետաձգեին Ժնևյան միջազգային բանակցությունները. ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան

2008 թվականին Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժելը խախտել է միջազգային իրավունքը և անտեսվել  Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքները, ներառյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները,- այս մասին ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Գիլմորը հայտարարել է, Վրաստանի հակամարտության կապակցությամբ Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահների ուղերձը մեկնաբանելիս

«Սա չի կարող դիտարկվել որպես առանձնացված և Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործողություններն են և խորհրդանիշնը: Այս գործողությունները մեզ հիշեցնում են Ղրիմում կատարված անօրինական գործողությունների մասին, որոնց մասին մենք կխոսենք այսօր, բայց ավելի ուշ: Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդին, բանակցություններ վարել այս հակամարտության կարգավորման, Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և տարածաշրջանային անվտանգության սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ, հատկապես այս դժվարին պահին:

Ձեր խնդիրն է, ներկայացուցիչներ, որ լուծեք այս հակամարտությունը, դա երբեք հեշտ չի եղել և ավելի է բարդացել համաշխարհային կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մենք հիասթափված ենք, որ Ռուսաստանը և նրա ներկայացուցիչները այս համավարակն օգտագործեցին որպես պատրվակ, հետաձգեին միջազգային բանակցությունները: Ես ուշադիր լսել եմ այսօր երեք ներկայացուցիչների զեկույցը և կորոնավիրուսի վրա շեշտադրումը, սակայն դա չի կարելի, որ համավարակը խոչընդոտ դառնա կամ դադարեցնի այս հարցի քաղաքական և ռազմական մարտահրավերների լուծումը, որոնք տեսնում ենք ԵԱՀԿ-ի տարածաշրջանում: Միացյալ Նահանգները գնահատում են Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափի եզակի դերը հրադադարի վեց կետից բաղկացած  համաձայնագիրը կյանքի կոչելու և տեղում անվտանգության պահպանման գործում: Մենք կոչ ենք անում Ժնևի միջազգային բանակցությունների բոլոր մասնակիցներին, 2020 թվականի ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդից հետո, միանալ դեկտեմբերի 10-11-ի բանակցությունների 51-րդ փուլին: Ռուսաստանի Դաշնության գործողություններն այս հարցում պետք է ընկալվեն որպես՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքականության, գործողությունների և նպատակների միասնական պատկերի մի մաս: Դա չպետք է դիտվի որպես առանձին դեպք»,- հայտարարել է Գիլմորը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին, որպես հակամարտության կողմ, 2008 թվականի հրադադարի համաձայնագրով իր ուժերը դուրս բերի նախապատերազմական դիրքերին և հետ վերցնի Վրաստանի տարածաշրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախ պետություններ ճանաչումը:

«Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են և այդ քաղաքացիների ապագան լավը կլինի իրական երկրի կազմում և այդ երկիրը Վրաստանն է: Ռուսաստանի սադրիչ գործողությունները փորձ են ՝ ընդլայնել իր ազդեցությունը բռնազավթված տարածքներում և մեկուսացնել այդ տարածքներում բնակվող մարդկանց, իրենց հարազատ երկրից ՝ Վրաստանից: Այս ագրեսիան շարունակում է ուղղակի և բացասաբար ազդել վարչական բաժանող գծի երկու կողմերում բնակվող հակամարտություններից տուժած բնակչության բարեկեցության վրա: Մասնավորապես, մենք Ռուսաստանին և դե-ֆակտո իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել ձերբակալված քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ Զազա Գախելաձեին և վերականգնել երթևեկությունը վարչական բաժանող գծի երկայնքով և ապահովել շտապ բժշկական օգնությանը հասանելիությունը: Վրաստանի քաղաքացիների սպանության և կամայական ձերբակալության համար պատասխանատու անձինք կպատժվեն:

Մենք ուրախ ենք, որ հուլիսին և սեպտեմբերին, Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հանդիպումները անցել են դրական մթնոլորտում: Մենք աջակցում ենք Գալիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների խմբի աշխատանքի վերսկմանը: Այս գործիքները կարևոր նշանակություն ունեն լարվածությունը թուլացնելու և հակամարտությունից առաջացած հարվածները թեթևացնելու համար:

Մենք ուրախ կլինենք, որ Վրաստանում վերականգնվի ԵԱՀԿ-ի դաշտային ներկայացուցչությունը, որը կկարողանա  գործել վարչական բաժանող գծի երկու կողմում: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` իր միջազգային ճանաչված սահմաններում», – հայտարարել է դեսպան Գիլմորը:

Ջեյմս Գիլմորի հայտարարությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:

ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում այսօր զեկույցով հանդես են եկել Ժն.յան միջազգային բանակցությունների համանախագահները ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից և Եվրամիությունից՝ Ջիհան Սուլթանողլուն, Ռուդոլֆ Միխալկան և Տոյվո Կլաարը: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկացմամբ, զեկուցողները խոսել են Ժնևի միջազգային բանակցությունների և դրա շրջանակներում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների (ՄՍR) կարևորության մասին և ափսոսանք հայտնել, որ այս տարի, համավարակի պատճառով բանակցությունների փուլ չի կարող անցկացվել: Նրանք հույս են հայտնել, որ դեմ առ դեմ հանդիպումը կկայանա դեկտեմբերին: