Հունվարին Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղեւորահոսքն աճել է 70 տոկոսով, իսկ չվերթների թիվը՝ 87 տոկոսով
Հունվարին Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղեւորահոսքն աճել է 70 տոկոսով, իսկ չվերթների թիվը՝ 87 տոկոսով

Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ Քութաիսիի միջազգային օդանավակայանում օդային երթեւեկության դրական դինամիկա է դիտվում։

Նրանց տվյալներով՝ 2022 թվականի հունվարին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Դավիթ Աղմաշենեբելի օդանավակայանում վերականգնվել է ուղեւորահոսքի 70 տոկոսը։

Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան նշում է, որ 2022 թվականի հունվարին Քութաիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 39 049 ուղևորի (55 895 ուղևոր՝ 2019 թվականի հունվարին)։

«Համաճարակի պայմաններում, բացի ուղեւորահոսքից, Քութաիսիի միջազգային օդանավակայանում դրական դինամիկա է դիտվում չվերթների թվի վերականգնման առումով։ Հունվարին օդանավակայանում վերականգնվել է չվերթների 87%-ը և սպասարկել 164 չվերթ։ (2019թ. հունվար – 188 չվերթ): Այս փուլում Քութաիսիի միջազգային օդանավակայանում գործում է 5 ավիաընկերություն 24 ուղղություններով 14 երկրներում»,- ասված է հաղորդագրությունում։