Հունվար-նոյեմբերին Վրաստանի օդանավակայաններից ուղևորահոսքը աճել է չորս տոկոսով
Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում, Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 4 877 963 ուղևորի, ինչը չորս տոկոսով ավել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, այս ժամանակահատվածում կանխատեսված էր մոտ 16 տոկոս աճ, նման ցածր ցուցանիշը կապված է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային երթևեկության դադարեցման հետ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 11 ամիսների ընթացքում գրանցվել է ուղևորահոսքի 2 տոկոսանոց անկում: Աճ է գրանցվել Բաթումիի (3%) և Քութաիսիի (41%) միջազգային օդանավակայաններում:
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում գտնում են, որ 12 ամիսների տվյալներով աճը կլինի մոտ 2-3 տոկոս: Անցյալ տարի Վրաստանի օդանավակայանները ընդհանուր առմամբ սպասարկել էին 5 033 323 ուղևորի: