Հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 0.1 տոկոսով
Հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 0.1 տոկոսով

Վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մարտին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 5 862.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը 0.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

«Սաքստատի» փոխանցմամբ՝ այդտեղից արտահանումը կազմել է 1 723.7 մլն ԱՄՆ դոլար (աճը՝ 23.3 տոկոս), իսկ ներմուծումը՝ 4 138.4 մլն ԱՄՆ դոլլար (նվազումը՝ 7.2 տոկոս)։

Միևնույն ժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-մարտին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 2 414.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 41.2 տոկոսը։