Հունվար-հոկտեմբերին Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը աճել է չորս տոկոսով
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ «Վրաստանի օդանավակայանների միության» լրատվությամբ, 2019 թվականի 10 ամիսների տվյալներով, Վրաստանի օդանավակայանները ընդհանուր առմամբ սպասարկել են 4 555 673 ուղևորի: Սա չորս տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018 թ. 4 362 002 ուղևոր):
Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվան, ապա ուղևորահոսքը բացի Թբիլիսիից աճել է նաև բոլոր միջազգային և տեղական օդանավակայաններում:
Հոկտեմբերին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 284,442 ուղևորի, ինչը 15 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ (2018-ին ՝ 335094 ուղևոր): «Շոթա Ռուսթավելու» անվան օդանավակայանը հունվար-հոկտեմբեր ամիսներին սպասարկվել է 3,255.965 ուղևորի (2018-ին ՝ 3,286,344 ուղևոր):
Քութայիսիի միջազգային օդանավակայանում հոկտեմբերին ուղևորահոսքը աճել է 44 տոկոսով և կազմել 89,232 ուղևոր (2018 թ. 62000 ուղևոր): Ինչ վերաբերում է հունվար-հոկտեմբեր ամիսներին Քութայիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 719,324 ուղևորի, ինչը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018 թվական 512,386 ուղևոր):