Հոկտեմբերին, Մեստիայի օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 99%-ով
Հոկտեմբերին, Մեստիայի օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 99%-ով

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» ՍՊԸ-ի տեղեկությամբ, հոկտեմբերին Մեստիայի Թամար մեփեի անվան օդանավակայանը սպասարկել է 832 ուղևորի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավել է 99 տոկոսով, 2017 թվական – 419 ուղևոր:

Օդանավակայանի միության տեղեկությամբ, ուղևորների մեծ մասը եղել են միջազգային այցելուներ:

Ընդհանուր, հոկտեմբերին տեղի օդանավակայանները սպասարկել են 991 ուղևորի, որը 91 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ (2017 թվական – 518 ուղևոր):

Նոյեմբերի չվացուցակով, Մեստիայի ուղղությամբ չվերթները Նատախտարիից և հակառակը, իրականացվում են շաբաթը չորս անգամ: Իսկ Քութաիսիի միջազգային օդանավակայանից Մեստիայի ուղղությամբ և հակառակը՝ նոյեմբերին իրականացվում են շաբաթը երկու անգամ: Նատախտարի-Մեստիայի մեկ ուղղության արժեքը կազմում է 90 լարի, 3-12 տարեկան երեխաների համար՝ 63 լարի, իսկ 3 տարի չլրացած մանուկների համար՝ անվճար:

Ինչ վերաբերում է Քութաիսի-Մեստիայի ուղղությամբ ավիատոմսին, այն կազմում է 50 լարի, 3-12 տարեկան երեխաների համար՝ 35 լարի, իսկ 3 տարի չլրացած մանուկների համար՝ անվճար: