Հունիսի 14-ից կվերսկսվի Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքների երթևեկությունը
Հունիսի 14-ից կվերսկսվի Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքների երթևեկությունը։
«Վրաստանի երկաթգիծ»-ի տվյալներով՝ համապատասխան համաձայնագիր է ստորագրվել «Վրաստանի երկաթգծի» և «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի միջև։
Համաձայնությունը ձեռք է բերվել Երևանում կայացած հանդիպման ժամանակ, որի համաձայն՝ հարևան երկրների միջև ուղևորատար գնացքների չվերթները կիրականացվեն օրը մեջ՝ Վրաստանի ծովային հանգստավայրերի սեզոնին համապատասխան, մինչև հոկտեմբերի 1-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ համագործակցության հարցեր և ապագա ծրագրեր։