Հունգարիայում տեղի ունեցած վթարի հետևանքով 12 մարդ զոհվել է, առնվազն 10-ը՝ ծանր վիրավորվել

10:31, 17.08.2026

Ռոյթերսը հաղորդում է, որ Հունգարիայում տեղի ունեցած վթարի հետևանքով 12 մարդ զոհվել է, իսկ առնվազն 10-ը՝ ծանր վիրավորվել։

Հունգարիայի վարչապետ Պյոտր Մադյարը հայտնել է, որ 57 լեհ ուխտավոր և երկու վարորդ տեղափոխող ավտոբուսը վերադառնում էր Լեհաստան կատարած ուխտագնացությունից, երբ ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

«Բոլոր նստատեղերը պոկված էին, մարդիկ նստատեղերի տակ էին, բոլորը օգնություն էին կանչում», – ասել է վթարից ողջ մնացած ուղևորը։

Ոստիկանության նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը քնել էր ղեկին, նա ձերբակալված է։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ։

Նմանատիպ