Հունգարիայի խորհրդարանում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քվեարկությունը չի կարողացել կայանալ քվորումի բացակայության պատճառով
Հունգարիայի խորհրդարանում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քվեարկությունը չի կարողացել կայանալ քվորումի բացակայության պատճառով

Հունգարիայի խորհրդարանում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քվեարկությունը չի կարողացել կայանալ քվորումի բացակայության պատճառով։ Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդդիմության հրավերով տեղի է ունեցել Հունգարիայի խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվեր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության հաստատման հարցը, թեև Հունգարիայի իշխող կուսակցությունը և նրա գործընկերը « Քրիստոնեա-դեմոկրատներ» նիստին չեկան, ինչի պատճառով էլ քվորում չձեւավորվեց։

Ըստ այդմ, խորհրդարանականները չեն կարողացել հաստատել օրակարգը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը դեռ չի հաստատվել դաշինքի անդամ միայն երկու երկրների՝ Հունգարիայի և Թուրքիայի կողմից։