Հունգարիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որը նախատեսում է Հունգարիայի դուրս գալը Միջազգային քրեական դատարանից

15:14, 20.05.2025

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է Հունգարիայի դուրսբերում Միջազգային քրեական դատարանից։ Իշխող «Ֆիդես» կուսակցությունը պնդում է, որ Միջազգային քրեական դատարանը վերածվել է քաղաքական կազմակերպության։ Օրինագծին կողմ քվեարկեցին խորհրդարանի 134 անդամներ, դեմ՝ 37-ը։

Միջազգային քրեական դատարանը մտահոգություն է հայտնել Հունգարիայի որոշման վերաբերյալ։

Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը որոշման մասին հայտարարեց ապրիլի 3-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Հունգարիա այցից հետո։ Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի ձերբակալման օրդեր է տվել։ Հունգարիան, որպես Հռոմի կանոնադրության կողմ, պարտավոր էր ձերբակալել Նեթանյահուին։

Նմանատիպ