Հունգարիայի խորհրդարանը հաստատել է օրենքը, որը ներգաղթյալներին օգնության համար նախատեսում է ազատազրկում
Հունգարիայի խորհրդարանը հաստատել է «Կանգնեցրու Սորոսի» անվանմամբ հայտնի օրինագիծը, օրը նախատեսում է ներգաղթյալներին օգնության համար քրեական հետապնդում: Լրատվությունը տարածել է BBC-ին:
Ակտիվիստներին և այն ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցներին, որոնք օգնում են ապաստան փնտրողներին, սպառնում է մինչև մեկ տարով ազատազրկում: Դրա հետ մեկտեղ, օրենսդրական փոփոխությունները խստացնում են Հունգարիայում ապաստան ստանալու կարգը:
Խորհրդարանը հաստատել է նաև սահմանադրական ուղղումը, որի համաձայն արտասահմանցիները հնարավորություն չեն ունենա բնակություն հաստատել Հունգարիայում:
Նշված ուղղումը Հունգարիայի կառավարությունը ընդունել է ներգաղթյալների քվոտավորման համակարգով տեղաբախշման Եվրամիության ծրագրի համաձայն: Վիկտոր Օրբանի կառավարությունը կտրականապես դեմ է Իտալիայից և Հունաստանից ներգաղթյալների ընդունմանը:
Հիշեցնենք, ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը օրենսդրական մարմնում ունի մեծամասնություն: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, Օրբանը հաճախ քննադատում էր ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին: Օրբանը Սորոսին մեղադրում է Եվրոպայում մասսայական ներգաղթին աջակցելու մեջ:
Նոր օրենքը քննադատել են Եվրախորհրդում և ԵԱՀԿ-ում, որտեղ հայտարարել են, որ փաստաթուղթը դեմ է եվրոպական օրենսդրությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan