Հունգարիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել լոգդաունի հակառակորդների ցույց
Հունգարիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել լոգդաունի հակառակորդների ցույց

Հունգարիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել լոգդաունի հակառակորդների ցույց: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը: Գործակալության հաղորդմամբ, շուրջ 100 ռեստորանների սեփականատեր չնայած տուգանքների, մտադիր է բացել ռեստորանները:

Հունգարիայի կառավարությունում հայտարարում են, որ սահմանափակումները կթեթևացվեն այն դեպքում, եթե «կովիդ 19»-ի ամենօրյա դեպքերի թիվը կտրուկ նվազի:

Հունգարիայում փակված են դպրոցները, ռեստորանները և սրճարանները, իսկ գիշերը գործում է պարետային ժամ:

Երկրում ապրում է 10 միլիոն մարդ:

Համավարակի բռնկումից ի վեր, Հունգարիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 367 586 հաստատված դեպք, որտեղից զոհվել է 12 524 մարդ:

Հունգարիան Եվրոպայում առաջին երկիրն է, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գնել է Ռուսաստանից և Չինաստանից: