Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը այլևս չի ընդունի փախստականների
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը այլևս չի ընդունի փախստականների

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կրկին հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի փախստականների մուսուլմանական երկրներից։ Նա նրանց անվանել է զավթիչներ։

«Մենք կարծում ենք, որ մուսուլմանների մեծ թիվը պարտադիր կերպով կտանի զուգահեռ հասարակությունների։ Մենք դա չենք ցանկանում»,-ասել է Օրբանը Welt թերթի հետ հարցազրույցում։

«Մենք այդ մարդկանց չենք համարում մուսուլման փախստականներ, մենք նրանց դիտարկում ենք որպես մուսուլման զավթիչներ։ Բազմամշակութայնությունը պարզապես պատրանք է»,-ասել է նա։

Թողնել մեկնաբանություն