Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինայի ԵՄ անդամակցության դեմ
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցության դեմ բանաձևի օգտին։ Բանաձևին աջակցել են 142 պատգամավոր, 28-ը՝ դեմ, և չորսը՝ ձեռնպահ։
Ըստ բանաձևի՝ Հունգարիան դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելուն՝ հղում անելով պատերազմին և երկրի կողմից անդամակցության չափանիշներին չհամապատասխանելուն։
Բացի այդ, բանաձևը կոչ է անում Հունգարիայի կառավարությանը չաջակցել Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների մեկնարկին։
Բանաձևի հեղինակները նշում են, որ Ուկրաինայի բաժինը ԵՄ բյուջեում հաջորդ յոթ տարիների ընթացքում կարող է գերազանցել 360 միլիարդ եվրոն, ինչը կհանգեցնի դաշինքի գյուղատնտեսական սուբսիդիաների կրճատմանը։
Փաստաթղթում նաև նշվում է Ուկրաինայի վերակառուցման ծրագիրը, որը, հեղինակների հաշվարկներով, յուրաքանչյուր հունգարական ընտանիքին, հավանաբար, կարժենա գրեթե 1.4 միլիոն ֆորինտ (3600 եվրո)։
Բանաձևը ողջունում է կառավարության պահանջը՝ ազգային խնդրագրի տեսքով հանրային խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինայի հետագա ֆինանսավորման վերաբերյալ։