Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Պակշի ատոմակայանը գրեթե ամբողջությամբ գործարկվել է

16:59, 24.08.2026

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Պակշի ատոմակայանը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։

Ատոմակայանի էներգաբլոկները ժամանակավորապես դադարեցվել էին այս ամսվա սկզբին՝ Դանուբ գետի ջրի մակարդակի կտրուկ անկման պատճառով։

Այսօրվա դրությամբ չորս ռեակտորներից երեքը վերսկսել են աշխատանքը, աշխատում են ամբողջ հզորությամբ և առաջիկա երկու օրվա ընթացքում կհասնեն 2000 մեգավատի հզորության։

Նմանատիպ