Հունգարիայի նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ
Հունգարիայի նավթավերամշակման գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը։
Ըստ Մագյարի՝ միջադեպը տեղի է ունեցել Հունգարիայի Տիշաույվարոշ քաղաքում։ Նավթամշակման գործարանը պատկանում է MOL ընկերությանը։
Ըստ Հունգարիայի վարչապետի՝ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վիրավորվել է առնվազն յոթ մարդ։ Հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են։
Ըստ Մագյարի՝ Էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը և MOL-ի գործադիր տնօրեն Ժոլտ Հերնանդեսը մեկնել են դեպքի վայր՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան աշխատանքները համակարգելու համար։
Այս պահին պայթյունի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։