Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբան. Հունգարիայի նոր կառավարությունը կտրուկ կփոխի երկրի արտաքին քաղաքականությունը, որը հիմնված էր շանտաժի վրա

14:15, 11.05.2026

Նոր Հունգարիայի կառավարությունը կտրուկ կփոխի երկրի արտաքին քաղաքականությունը, որը հիմնված էր շանտաժի վրա,- ասել է Հունգարիայի նորանշանակ արտգործնախարար Անիտա Օրբանը։

Օրբանի խոսքով՝ Հունգարիան այլևս չի օգտագործի վետոն որպես շանտաժի գործիք։

Բացի այդ, Հունգարիայի արտգործնախարարը ընդգծել է, որ Հունգարիան չափազանց հաճախ խոչընդոտ է դարձել եվրոպական որոշումների կայացման համար, սակայն նոր կառավարության օրոք երկիրը կլինի հուսալի գործընկեր։

«Վետոն այլևս չի լինի քաղաքական թատրոնի և քարոզարշավի զենք, ինչպես դա եղել է վերջին 16 տարիների ընթացքում», – ասել է Անիտա Օրբանը։

Անիտա Օրբանը նշել է, որ Հունգարիան վերջին տարիներին բարձր գին է վճարել եվրոպական վստահությունը կորցնելու համար։ Նրա խոսքով՝ նոր կառավարությունը նպատակ ունի վերականգնել վստահությունը, ամրապնդել դատական ​​համակարգի անկախությունը, բարձրացնել թափանցիկությունը և իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ։

«Եվրամիությունը չի պահանջում ոչինչ, որը վնասակար է հունգարացիների համար. յուրաքանչյուր ոք, ով պնդում է դա, պարզապես ստում է», – ասել է Օրբանը։

Նմանատիպ