Հունգարիայի ԱԳՆ. Ռուսաստանը Հունգարիայում երկու միջուկային ռեակտոր կկառուցի
Հունգարիայի ԱԳՆ. Ռուսաստանը Հունգարիայում երկու միջուկային ռեակտոր կկառուցի

Ռուսաստանը Հունգարիայում երկու միջուկային ռեակտոր կկառուցի: Այս մասին հայտնում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ «BBC»-ի՝ շինարարական աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս։ Ռուսաստանի և Հունգարիայի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին և նպատակ ունի ընդլայնել ատոմակայանը։

Նրանց փոխանցմամբ՝ պետք է նշել, որ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցները չեն տարածվում Ռուսաստանի միջուկային ոլորտի վրա։ Միևնույն ժամանակ Հունգարիան աջակցում է Ռուսաստանի համար նավթի և գազի ներմուծման սահմանափակումներին։