Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է ջրագնդակի Եվրոպայի առաջնությունը, որի հաղթող է դարձել հյուրընկալող Հունգարիայի հավաքականը:
Տանտերերի և Իսպանիայի միջև կայացած եզրափակիչ հանդիպումը բավականին լարված էր:
Առաջին քառորդում իսպանացիները իրենց լավ դրսևորեցին հարձակման գծում և այն ավարտեցին 1:3 հաշվով, սակայն երկրորդ քառորդում Հունգարիան ավելացրեց խաղի տեմպը և առաջին խաղակեսն ավարտեց՝ 4:3 հաշվով:
Հանդիպման մնացած ժամանակը անցել է լարված պայքարում և հիմնական ժամանակն ավարտվել է 9-9 հաշվով:
Նշանակվել են տուգանային հարվածներ, որոնք ավելի ճիշտ են կատարել հունգարացիները և 13-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոններ: