Հունաստանում վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, խափանվել է տրանսպորտը
Հունաստանում վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, խափանվել է տրանսպորտը

Հունաստանում դպրոցները փակ են, իսկ հասարակական տրանսպորտը խափանվել է «Բայրոն» ուժեղ փոթորկի պատճառով։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր առավոտից Ատտիկայում, Պելոպոնեսում, Կրետեում, Էվիայում, Սպորադներում, Թեսալիայում և Եգեյան ծովի արևելյան և հյուսիսային հատվածում ուժեղ անձրևներ են տեղում։

Ատտիկայի տարածաշրջանի բոլոր դպրոցները փակ են, և հասարակական տրանսպորտը նույնպես գործում է ուշացումներով։

Ջրհեղեղներ են նկատվել մի քանի տարածքներում, այդ թվում՝ Մանդրայում, Ալիմոսում և Կերացինիում, ինչը հանգեցրել է Աթենք-Կորնթոս ազգային մայրուղու փակմանը։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ առաջիկա ժամերին սպասվում է անձրևների և փոթորիկների հետագա ուժգնացում։

Իշխանությունները կոչ են արել բնակչությանը մնալ տանը։