Հունաստանում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

10:45, 17.02.2021

Հունաստանում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03:36-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պատրա քաղաքից 33 կիլոմետր հարավ-արևմուտքում ՝ 10 կիլոմետր խորության վրա:

Զոհերի և ավերվածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Նմանատիպ