Հունաստանում մասնավոր Skai հեռուստատեսության մոտ տեղի է ունեցել պայթյուն
Հունաստանում SKAI հեռուստաալիքի շենքի մերձակայքում հզոր պայթյուն է որոտացել: Associated Press գործակալության փոխանցմամբ, միջադեպի արդյունքում զոհեր չկան, սակայն շենքը զգալիորեն վնասվել է:
Պայթյունը տեղի է ունեցել Աթենքի ծովափնյա շրջանում երեկ ուշ գիշերին, տեղական ժամանակով ժամը 02:35-ին: Մինչ այդ հեռուստատեսությունում ռումբի առկայության մասին ստացել են հաղորդագրություն, այդ պատճառով աշխատակիցները տարհանվել էին:
Նշվում է, որ տեղի ունեցածի պատճառը շենքի մոտ տեղադրված պայթուցիկ սարքն էր:
Միջադեպի պատասխանատվությունը դեռ.ս ոչ մեկ իր վրա չի վերցրել: Սակայն նախկինում ծայրահեղականների և անարխիստական կազմակերպությունների կողմից բազմիցս եղել են հարձակումներ մամուլի հնարավորությունների վրա:
Միջադեպը հետաքննում է Հունաստանի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan