Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի (ֆոտո/տեսանյութ)
Հունաստանում, Աթենի մոտ, անտառում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի,- այս մասին գրում է հունական լրատվությունը։
Մինչ այդ հունական լրատվական ընկերություն ERT-ը տարածեց տեղեկություն 24 զոհվածի և 69 վիրավորվածի մասին։ Իսկ քիչ անց, հայտնի դարձավ, որ փրկարարները հայտնաբերեցին ևս 26 մարդու դի Ռաֆինի քաղաքի մոտակայքում։ Նշված տեղեկությունը հաստատում է քաղաքի քաղաքապետի տեղակալը։
Հունաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Երեկ Աթենի մոտ գտնվող մի քանի բնակելի տարածքում միաժամանակ առաջացավ հրդեհ։ Հրդեհի տարածվեց քամու և չոր եղանակի միջոցով։
Հունաստանի կառավարությունը միջազգային հասարակությանը արդեն դիմել է և հրդեհի դեմ պայքարի համար օգնություն խնդրել։




