Հունաստանում, հրդեհի գոտում չի հաջողվում կապ հաստատել Վրաստանի երկու քաղաքացիների հետ
Հունաստանում, հրդեհի գոտում չի հաջողվում կապ հաստատել Վրաստանի երկու քաղաքացիների հետ

Հունաստանում Վրաստանի դեսպանության տեղեկությամբ, հրդեհի գոտում Վրաստանի երկու քաղաքացու մտերիմները չեն կարող կապ հաստատել նրանց հետ:

Ինչպես նշված է դեսպանության տեղեկությունում, երեկ գիշերվանից հետո, դեսպանության թեժ գիծ է գրանցվել երկու զանգ՝ Վրաստանի երկու քաղաքացու հետ կապված, որոնց հետ չեն կարող կապ հաստատել այդ անձանց մտերիմները:

«Դեսպանության հյուպատոսական ծառայությունը ինտենսիվորեն որոնում է նրանց՝ Հունաստանի ՆԳՆ-ի հետ միասին: Այսօր 12:00-ի դրությամբ, հրդեհի հետևանքով զոհվածների և հոսպիտալիզացվածների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան: Դեսպանությունը շարունակում է գրանցված զանգերի արագ արձագանքը և ստեղծված իրավիճակի մոնիտորինգը»,- նշված է դեսպանության հայտարարությունում:

Հունաստանում, տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, Աթենքի մերձակայքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Վրաստանի քաղաքացիները դեսպանության հետ կապ հաստատելու անհրաժեշտության դեպքում կարող են զանգահարել թեժ գիծ՝ +306995779793 հեռախոսահամարով: