Հունաստանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Հունաստանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հունաստանում ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սոցիոլոգիական կանխատեսումների համաձայն՝ ընտրություններում առաջատար է երկրի վարչապետի պաշտոնակատար Կիրիակոս Միցոտակիսի պահպանողական կուսակցությունը՝ «Նոր դեմոկրատները»։

Հունաստանում արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ Միցոտակիսի կուսակցությունը հաղթեց մայիսի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, սակայն չկարողացավ մեծամասնություն ապահովել միակուսակցական կառավարություն ձևավորելու համար։

Հունաստանի օրենսդրության համաձայն՝ երկրորդ փուլի ընտրություններն անցկացվում են այլ կերպ՝ հաղթող կուսակցությանը տալով լրացուցիչ տեղեր՝ 300 տեղանոց կուսակցությունում մեծամասնություն ապահովելու համար:

Վերջին օրերին անցկացված հարցումները ցույց են տալիս, որ «Նոր դեմոկրատները» կհավաքեն մոտ 40 տոկոս ձայն։ Նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցությունը, ըստ կանխատեսումների, ունի 20 տոկոս աջակցություն։