Հունաստանում ապաստանի կենտրոնում անկարգություններ են սկսվել, 17 մարդ ձերբակալվել է
Հունաստանի Սինտիկի մունիցիպալիտետում ապաստան խնդրողների ժամանակավոր կացարանում միգրանտների և ոստիկանության միջև բախման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, հաղորդում են հունական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել Սինտիկի մունիցիպալիտետում ապաստան խնդրողների ժամանակավոր կացարանում։ Ըստ տեղեկությունների, մի խումբ միգրանտներ քարեր են նետել ոստիկանների վրա։ Այնուհետև նրանք ճեղքել են փշալարե ցանկապատը և փորձել փախչել։ Երեք մարդ անմիջապես ձերբակալվել է տեղում։ Նույն տարածքում հայտնաբերվել է ևս 14 մարդ։ Նրանք վերադարձվել են կենտրոն։
Անկարգությունների ժամանակ վնասվել է կենտրոնի շենքը և ոստիկանական մեքենան։ Վիրավորվել է հինգ մարդ, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։
Ձեր տեղեկության համար, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախկինում կոչ էր արել Եվրամիությանը ավելի խստացնել միգրացիոն քաղաքականությունը և ներդնել «արտակարգ ռեժիմ» զանգվածային միգրացիոն ճնշման դեպքերի համար, ինչպիսիք են Իսպանիայի ինքնավար քաղաքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները։