Հունաստանում, անտառային հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի:
Հոսպիտալիզացված է 178 տուժած: Նրանց մեծ մասը, այդ թվում երեխաներ, ունեն լուրջ այրվածքներ:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, զոհերի քանակը հնարավոր է ավելանա, քանի որ այս պահի դրությամբ տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:
Փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Նրանք մինչ այժմ պայքարում են հրդեհի դեմ:
Երկրի վարչապետը Հունաստանում հայտարարել է եռօրյա սուգ: