Հունաստանում անցկացվում է շուրջօրյա լայնամասշտաբ գործադուլ: Բողոքի ցույցին մասնակցում են հասարակական տրանսպորտի աշխատակիցները, հանրային ծառայողները և լրագրողների մի մասը:
Գործադուլը կազմակերպվել է Հունաստանի խոշորագույն «Պետական սեկտորի արհմիության գերագույն խորհրդի» միության կողմից:
Ցույցի մասնակիցները բողոքում են տնտեսական զարգացման մասին մշակված օրինագծի դեմ, որի հետևանքով կրճատվում են արհմիությունների իրավունքները և սահմանափակվում հանրային ծառայողների բողոքի ցույցերին և գործադուլներին մասնակցելու իրավունքը:
Այսօր Հունաստանի մայրաքաղաքում սահմանափակ կաշխատի մետրոն, չեն աշխատի ավտոբուսները և տրոլեյբուսները, նավերը, որի պատճառով մեկ օրով կսահմանափակվի կապը կղզիների հետ: Շուրջօրյա գործադուլին են միացել նաև դպրոցի ուսուցիչները, համալսարանի դասախոսները, բանկերի աշխատակիցները, ինչպես նաև պետական հիվանդանոցների բժիշկները: Ցույցին աջակցում է նաև դատավորների և փաստաբանների մի մասը: Երեք ժամով աշխատանքը կդադարեցնեն լրատվամիջոցները: