Հունաստանի վարչապետը հայտարարել է էներգակիրների գների բարձրացման դեմ նոր միջոցառումների մասին

17:38, 20.09.2026

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է էներգակիրների գների բարձրացման դեմ նոր միջոցառումների մասին։ Նրա խոսքով՝ Հունաստանի կառավարության նպատակն է, որ մազութի սկզբնական մանրածախ գինը չգերազանցի մեկ լիտրի համար 1.75 եվրոն։

Բացի այդ, Միցոտակիսը նշել է, որ ջեռուցման սուբսիդիաները կաճեն բոլոր սպառողների համար, իսկ դիզելային վառելիքի սուբսիդիան կշարունակվի ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում։

«Առաջիկա օրերին կառավարությունը և նավթավերամշակման ընկերությունները կհայտարարեն մազութի վերաբերյալ էական միջոցառումների մասին՝ սկզբնական գինը մեկ լիտրի համար 1.75 եվրոյից ցածր դարձնելու համար։ Սա ավելի ցածր կլինի, քան նախորդ սեզոնի վերջի գինը», – ասել է Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ ջեռուցման սուբսիդիան կաճի ոչ միայն մազութ օգտագործող ընտանիքների, այլև էներգիայի այլ տեսակներ օգտագործող տնային տնտեսությունների համար։

Հունաստանի վարչապետի խոսքով՝ ամենամեծ աջակցությունը, ինչպես միշտ, կտրամադրվի այն շրջաններին, որտեղ ջեռուցման կարիքն ավելի մեծ է կլիմայական պայմանների պատճառով։

Նմանատիպ